Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կոնգրեսականը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի պաշտոնը ցմահ դարձնելու մասին Թրամփի խոսքերը

Կոնգրեսականը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի պաշտոնը ցմահ դարձնելու մասին Թրամփի խոսքերը
04.03.2018 | 15:51

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը «հիանալի» էր համարել Չինաստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ պետության ղեկավարի պաշտոնում մնալու ժամկետի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ:

«Կատակ է դա, թե ոչ, բայց խոսել ցմահ ղեկավարելու մասին՝ Սի Ցզինպինի նման, հակաամերիկյան է, որ չի կարող թույլ տալ ԱՄՆ նախագահը: Ջորջ Վաշինգտոնը դագաղում շուռ կգար»,- գրել է կոնգրեսականը «Թվիթեր»-ում:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ